Ղարաբաղի նախագահը Մոսկվայում բարերար Վիտալի Գրիգորյանցի հետ քննարկել է ԼՂՀ-ում ներդրումային ծրագրի իրականացման հեռանկարները

04.12.2008, 11:10
Ղարաբաղի նախագահը Մոսկվայում բարերար Վիտալի Գրիգորյանցի հետ քննարկել է ԼՂՀ-ում ներդրումային ծրագրի իրականացման հեռանկարները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ժամանել է Մոսկվա։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահը նախօրեին հանդիպում է ունեցել գործարար և բարերար Վիտալի Գրիգորյանցի հետ, որի ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները:։

Առանձնակի ուշադրության կենտրոնում ջրամատակարարման խնդիրն էր, որի լուծմանն ուղղված աշխատանքներին կհաղորդվի նոր թափ:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:-0-