ԼՂՀ նախագահը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ

03.12.2008, 19:09
ԼՂՀ նախագահը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Չորեքշաբթի  ԼՂՀ նահագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից

«Հանդիպման ընթացքում քննարկվեց արտաքին քաղաքականության և Արցախ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նույն օրը պետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև գործարարներ և բարերարներ Աշոտ Խաչատրյանի և Գենադի Ստեփանյանի հետ։

«Հանդիպումներին քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում հանրապետական ծննդատան նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները սկսելու հետ կապված հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։ -0-