2008 թվականի ամենակարևոր ձեռքբերումը ԼՂՀ-ում ծնելիության աճի ավելացումն է. Ղարաբաղի վարչապետ

24.11.2008, 11:52
2008 թվականի ամենակարևոր ձեռքբերումը ԼՂՀ-ում ծնելիության աճի ավելացումն է. Ղարաբաղի վարչապետ

2008 թվականի ամենակարևոր և հիմնական ձեռքբերումը հանրապետությունում ծնելիության աճի տեմպերի ավելացումն է, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, «այժմ գրանցված ցուցանիշներն աննախադեպ են Լեռնային Ղարաբաղի պատմության համար, մենք ծնելիության աճի և միգրացիոն իրողությունների բավականին հետաքրքիր դրական ցուցանիշներ ունենք»։

«Մեր պետական քաղաքականությունը պետք է առաջին հերթին կառուցվի այս հիմքի վրա, քանի որ ԼՂՀ պետբյուջեի միջոցներն անհրաժեշտ է ուղղել առաջին հերթին այն բնակավայրեր, որտեղ գրանցված է ծնելիության աճ, քանի որ այդ միջոցները ուղղվում են մեր երեխաների համար», - նշել է Հարությունյանը։-0-