Ստեփանակերտում ավարտվել է սեղանի թենիսի միջազգային մրցաշարը

03.11.2008, 12:43
Ստեփանակերտում ավարտվել է սեղանի թենիսի միջազգային մրցաշարը
Ստեփանակերտում ավարտվել է սեղանի թենիսի միջազգային մրցաշարը

Սեղանի թենիսի ԼՂՀ գավաթի միջազգային մրցաշարն ավարտվել է Ստեփանակերտում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, աղջիկների շրջանում մարզական պայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Ալյոնա Շուբինան, երկրորդը՝ Մարիաննա Սահակյանը, մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել է Լուիզա Նազարյանը։

Տղաների միջև անցկացված պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սեմյոն Շևչենկոն, երկրորդը՝ Մաքսիմ Մաքսիմովը, երրորդը՝ Ալեքսանդր Դիարյանը։

Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են Գավաթով, մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով։ Մասնակցության համար նվերներ և հուշամեդալներ են հանձնվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի թիմերին, ինչպես նաև Լիբանանի միակ մասնակցին։

Մրցումներին մասնակցում է 63 մարզիկ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։

Սեղանի թենիսի միջազգային մրցաշար անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Լեռնային Ղարաբաղի սպորտի պետական կոմիտեին և ԼՂՀ սեղանի թենիսի ֆեդերացիային:-0-