Ղարաբաղի վարչապետին առընթեր ստեղծվել է Երիտասարդության հարցերի խորհուրդ
29.10.2008,
10:58
Ղարաբաղի վարչապետին առընթեր ստեղծվել է Երիտասարդության հարցերի խորհուրդ
ԼՂՀ կառավարությունը երեքշաբթի տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ հաստատել է ԼՂՀ վարչապետին առընթեր Երիտասարդության հարցերի խորհրդի կազմն ու կանոնադրությունը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորաստեղծ Խորհրդի ղեկավար է նշանակվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը։
ԼՂՀ կառավարությունը հավանության է արժանացրել նաև երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ այդ քաղաքականության գլխավոր նպատակը երիտասարդության սոցիալական կազմավորումն է, նրա ստեղծագործ ներուժի օգտագործման համար անհրաժեշտ պայմանների և երաշխիքների ստեղծումը՝ ի բարօրություն հասարակության։-0-

