Ղարաբաղի վարչապետը շնորհավորել է Հարավային Օսեթիայի նորանշանակ վարչապետին

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսեթիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ասլանբեկ Բուլացևին։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հարավային Օսեթիայի հանրապետության վարչապետ հաստատվելու առթիվ։ Ձեր հանրապետության համար դժվարին այս ժամանակներում, կարծում եմ՝ Դուք արդյունավետ գործունեությամբ կկարողանաք նպաստել առկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի արագ բարելավմանը և Ձեր հայրենակիցներին նորովի տոգորել անկախ պետականության սուրբ գաղափարով», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ղարաբաղի կառավարության ղեկավարի ուղերձում։
ԼՂՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Բուլացևի կառավարման ընթացքում Հարավային Օսեթիայի և Լեռնային Ղարաբաղի միջև կապերը կխորանան։
«Հայտնում եմ մեր ժողովրդի անկեղծ համերաշխությունը հարավօսեթացիների հետ, նրանց մաղթում տոկունություն և բոլոր դժվարությունների շուտափույթ հաղթահարում։ Հաջողություններ Ձեզ նոր ու առավել պատասխանատու աշխատանքում», - նշվում է տեղեկատվության մեջ։-0-