Արցախի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել. ԼՂՀ նախագահ

05.09.2008, 12:05
Արցախի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել. ԼՂՀ նախագահ
Արցախի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել. ԼՂՀ նախագահ

Արցախի անկախությունը այլընտրանք չունի և չի կարող լինել սակարկության առարկա, նախօրեին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքի ժամանակ։

«ԼՂՀ նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, ըստ որի` ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հակամարտող կողմերի ուղղակի և անմիջական երկխոսության միջոցով», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել է հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ըստ Ղարաբաղի ղեկավարի, արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ռազմավարական այն օղակներից մեկը, որտեղ երկու հայկական պետությունների համագործակցությունն ուղղակի օրվա հրամայական է:

Բակո Սահակյանը նշել է, որ նախորդ հանդիպումից անցել է գրեթե մեկ տարի, և այդ ժամանակահատվածում արձանագրվել է շոշափելի տեղաշարժ։ Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները պարտադրում են էլ ավելի խորացնել առկա համագործակցությունը, հասնել որակական նոր մակարդակի, մշակել նոր մեխանիզմներ, ցուցաբերել նոր մոտեցումներ:

Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։-0-