ԼՂՀ նախագահն ընդունել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին
04.09.2008,
19:59
ԼՂՀ նախագահն ընդունել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի հանդիպել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների հետ, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից։
Խումբը գլխավորել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։
Նախագահը բարձր է գնահատել խմբի կատարած աշխատանքները և դրանց դերը մատաղ սերնդի դաստիարակման գործում:
Երկուստեք կարևորվել է վավերագրական ֆիլմերի նկարահանման աշխատանքները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը: --0--