Բակո Սահակյանը մասնակցել է հաշմանդամ ազատամարտիկների մեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 3-ին նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ 17-րդ տարեդարձի կապակցությամբ առաջին կարգի հաշմանդամ մի խումբ ազատամարտիկների մեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը, նշեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Արարողությունից հետո նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած հայազգի գործարարներ և բարերարներ, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին և գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող աջակցության, մասնավորապես, մի խումբ հաշմանդամ ազատամարտիկների մեքենաներ տրամադրելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության սոցալ-տնտեսական իրավիճակի և փոխգործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:-0-