Ստեփանակերտում բացվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից-նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

29.08.2008, 14:34
Ստեփանակերտում բացվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից-նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան պատերազմի մասնակից-նկարիչների աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության անկախության հռչակման 17-ամյակին նվիրված ամենամյա ցուցահանդեսը բացվեց նախօրեին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում։

Ինչպես բացման արարողության ժամանակ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Նկարիչների միության նախագահ Լենորդ Զախարյանը, ցուցադրությունում ընդգրկվել են Քաշաթաղից, Հադրութից, Շուշիից և Ստեփանակերտից ղարաբաղյան պատերազմի անմիջական մասնակիցներ ութ նկարիչների աշխատանքները։

«Ավանդական դարձած այս ամենամյա ցուցահանդեսներն իրենց նոր շեշտադրումներով մեծ հետաքրքրություն են առաջացնում արվեստի երկրպագուների շրջանում»,- նշեց Զախարյանը։

Ցուցահադեսի բացման արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը և ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախագահ Գալյա Առուստամյանը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի Նկարիչների միության և ԼՂՀ ազատամարտիկների միության կողմից։ -0-