Ղարաբաղի նախագահը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհել

18.06.2008, 11:35
Ղարաբաղի նախագահը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհել

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսուցիչ, ակորդեոնահարների համույթի ղեկավար Վալերի Գասպարյանին և կոմպոզիտոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանին շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր  կոչում՝ ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու համար:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախօրեին համախատասխան հրամանագիր է ստորագրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։-0-