Ստեփանակերտում բացվել է Արցախի համալսարանի նոր շենքն ու մարզադահլիճը

17.06.2008, 18:44
Ստեփանակերտում բացվել է Արցախի համալսարանի նոր շենքն ու մարզադահլիճը

Արցախի համալսարանի նոր վարչական շենքի ու մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվել է երեքշաբթի Ստեփանակերտում։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բացման արարողությանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Մարտիրոսյանը, Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմը, հանրապետության մտավորականության ներկայացուցիչները։

Շնորհավորական խոսքով հանդես է եկել Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Մարտիրոսյանը, ով օրհնել է նոր շենքը։---0-