Ղարաբաղում կանցկացվի մի քանի հարյուր նորապսակների կոլեկտիվ պսակադրության հանդիսավոր արարողություն
Մոտ ժամանակներս նախատեսվող մի քանի հարյուր նորապսակների կոլեկտիվ պսակադրության հանդիսավոր արարողության անցկացմանն առնչվող հարցերն են քննարկվել նախօրեին՝ ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառման հետ կապված աշխատանքների համակարգման նպատակով նախագահը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանի գլխավորությամբ։
Հանձնաժողովը պետք է մինչև հունիսի վերջը ներկայացնի ամուսնացող զույգերի ցուցակը և միջոցառման բեմագիր ծրագիրը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և ռուսաստանաբնակ հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը:-0-

