ԼՂՀ նախագահը ծանոթացել է Մարտակերտ շրջկենտրոնի մի շարք օբյեկտների կառուցման գործընթացին
11.06.2008,
17:14
ԼՂՀ նախագահը ծանոթացել է Մարտակերտ շրջկենտրոնի մի շարք օբյեկտների կառուցման գործընթացին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և տեղում ծանոթացել մի շարք օբյեկտների շինարարական և վերականգնողական աշխատանքներին։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ նախագահն այցելել է Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց, վերականգնվող մանկապարտեզ և շրջանային նոր հիվանդանոցի շինարարության վայրը։
Նախագահի և տեղի պաշտոնատար անձանց հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև Մարտակերտ քաղաքում և շրջանում ջրամատակարարման և ոռոգման հետ կապված հարցերը։
Այցի ժամանակ ԼՂՀ նախագահին ուղեկցում էր ԼՂՀվարչապետ Արա Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք։--0—