ԼՂՀ նախագահը հանդիպել է ֆրանսիական «Շեն» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ

10.06.2008, 11:26
ԼՂՀ նախագահը հանդիպել է ֆրանսիական «Շեն» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպել է ֆրանսիական «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Հայկ Մինասյանի  և Էմիլ Աբրահամյանի հետ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, hյուրերը նախագահին ներկայացրել են իրենց կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: Նրանք երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ այսուհետ ևս կաջակացեն հանրապետությունում առկա խնդիրների հաղթահարման գործին:

Բակո Սահակյանը ողջունել է նման մոտեցումը` միաժամանակ նշելով, որ ընկերության գործունեության մեջ վերջին ժամանակներս նկատելի է որոշակի պասիվություն, ինչը վերացնելու ուղղությամբ պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:--0—