Ղարաբաղի նախագահը Շառլ Ազնավուրին պարգևատրել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով
04.06.2008,
18:18
Ղարաբաղի նախագահը Շառլ Ազնավուրին պարգևատրել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային հռչակ վայելող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան հրամանագիրը ԼՂՀ նախագահը ստորագրվել է չորեքշաբթի։
Շառլ Ազնավուրը եղանակային պայմանների պատճառով այսօր չի կարողացել լ Երևանից թռչել Ստեփանակերտ։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Ղարաբաղ կատարած առաջին այցի ընթացքում Ազնավուրը մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կհանդիպի Ղարաբաղի մտավորականության ներկայացուցիչների հետ։
Ազնավուրը մասնավոր այցով Հայաստան է ժամանել երկուշաբթի՝ իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ։-0-

