Ղարաբաղում 2008թ. հունվար-ապրիլին ծնելիությունն աճել է 17,3 տոկոսով. վիճակագրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում 2008թ. հունվար-ապրիլին ծնելիությունն աճել է 17,3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում հանրապետությունում ծնվել է 747 երեխա։
Նշված ժամանակամիջոցում Ղարաբաղում մահացել է 503 մարդ, այսինքն մահացածության մակարդակը, 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13,8 տոկոսով։
2008թ. հունվար-ապրիլին հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 244 մարդ՝ արձանագրելով 25,1 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, իսկ բնակչության մեխանիկական աճը կազմել է 254 մարդ։
Նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ում գրանցվել է 1887 ամուսնություն՝ նախորդ տարվա 224-ի դիմաց, ինչպես նաև 47 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի 29-ի դիմաց։
2008թ. հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղ ժամանած և պաշտոնապես հաշվառված անձանց թիվը կազմել է 400 մարդ։--0—