Ղարաբաղի բարձրագույն իշխանությունը Ստեփանակերտում մասնակցում է մայիսի 9-ին նվիրված միջոցառմանը

08.05.2008, 18:15
Ղարաբաղի բարձրագույն իշխանությունը Ստեփանակերտում մասնակցում է մայիսի 9-ին նվիրված միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հաղթանակի օրվան և Համաշխարհային մեծ պատերազմին, ԼՂՀ Պաշտպանական բանակի ստեղծման 16-ամյա  հոբելյանին և Շուշի բերդաքաղաքին նվիրված հանդիսավոր ժողովը սկսվել է Ստեփանակերտում Սպայի տանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ժողովին մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և ԼՂՀ կառավարության, հանրապետության խորհրդարանի անդամները, Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատարության ներկայացուցիչներն ու հանրապետության մտավորականները։

Միջոցառման ավարտին ծրագրված է տոնական համերգ։

Լեռնային Ղարաբաղում մայիսի 9-ին կնշվի Համաշխարհային պատերազմի հաղթանակի հոբելյանը, ԼՂՀ Պաշտպանական բանակի ստեղծման 16-ամյա հոբելյանը և Շուշի քաղաքի ազատագրումը։-0-