Ստեփանակերտում տեղի կունենա մայիսի 9-ին նվիրված հանդիսավոր ժողով

08.05.2008, 13:12
Ստեփանակերտում տեղի կունենա մայիսի 9-ին նվիրված հանդիսավոր ժողով

Հինգշաբթի Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր  ժողով՝ նվիրված ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 16-ամյակին ու Հաղթանակի օրվան։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  միջոցառման ավարտին տեղի կունենա տոնական համերգ։

Մայիսի 9-ին ներկայացուցչական պատվիրակությունը կայցելի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայրենական Մեծ Պատերազմում և Ղարաբաղի ազատագրական պատերազմում զոհվածների հիշատակին։

Ծաղիկներ կդրվեն նաև Շուշի քաղաքի մատույցներում գտնվող տանկ-հուշարձանին, իսկ Ստեփանակերտ վերադառնալուց հետո՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կկազմակերպի հանդիսավոր ընդունելություն։

Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի կենտրոնական հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ, ինչպես նաև կլինի հրավառություն։

Ստեփանակերտ քաղաքի զբոսայգիներում, պուրակներում և այլ վայրերում համերգներ, սպորտային մրցումներ, ժողովրդական զբոսահանդեսներ կկազմակերպվեն։-0-