Ղարաբաղի կառավարությունը հավանություն է տվել «Տեղական հանրաքվեի մասին» օրինագծին

07.05.2008, 19:29
Ղարաբաղի կառավարությունը հավանություն է տվել «Տեղական հանրաքվեի մասին» օրինագծին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նախօրեին հերթական նիստին հավանություն է տվել  «Տեղական հանրաքվեի մասին» օրինագծին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագիծը ներկայացնելով հանրապետության կառավարության անդամներին՝ Լեռնային Ղարաբաղի արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը նշեց, որ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԼՂՀ Սահմանադրության պահանջներով։

Նախագծի համաձայն, տեղական հանրաքվեի կարող են դրվել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ մտնող հարցերը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հարցերը։

Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ամենաքիչը մեկ տարվա ընթացքում տվյալ համայնքում հաշվառման մեջ գտնվող և փաստացի այդ տարածքում բնակվող18 տարին լրացած յուրաքանչյուր ԼՂՀ քաղաքացի։-0-