2008թ. հունվարի 1-ի դրությամբ Ղարաբաղում նպաստ է ստանում 15005 երեխա. վիճակագրություն

05.05.2008, 18:14
2008թ. հունվարի 1-ի դրությամբ Ղարաբաղում նպաստ է ստանում 15005 երեխա. վիճակագրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում նպաստ է ստանում 15005 երեխա, «Նովոստի-Արմենիային» երկուշաբթի հաղորդեցին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

«Նշված ժամանակաշրջանում ամսական միջին նպաստը կազմել է 4,6 հազար դրամ։ Նպաստ ստացող երեխաների թիվը, 2007թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 235-ով, իսկ նպաստի չափը՝ 14,3 տոկոսով»,- ասվում է հաղորդագրությունում։

2008թ. հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառված թոշակառուների թիվը կազմել է 34 հազար 585 մարդ, հաշմանդամներինը՝ 10207։--0—