«Ղարաբաղ Տելեկոմը» Ղարաբաղի կառավարությանը 1,6 մլն դոլար կտրամադրի առողջապահական համակարգը զարգացնելու համար

28.04.2008, 13:38
«Ղարաբաղ Տելեկոմը» Ղարաբաղի կառավարությանը 1,6 մլն դոլար կտրամադրի առողջապահական համակարգը զարգացնելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցման ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը շաբաթ 2008 թվականին բարեգործական ծրագրեր իրականացնելու հուշագիր են ստորագրել։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթղթի համաձայն,  «Ղարաբաղ Տելեկոմը» պարտավորվում է 2008թ. Արցախում իրականացնել 500 մլն դրամի բարեգործական ծրագիր, որ անմիջականորեն կկատարվի ԼՂՀ կառավարության կողմից։ Նախատեսված գումարը կուղղվի հանրապետության առողջապահական համակարգին։

Վարչապետի խոսքերով, հատկացվող միջոցներով Ստեփանակերտում կստեղծվի արդիական սարքավորումներով հագեցած բժշկահետազոտական լաբորատորիա, ձեռք կբերվի ռեանիմոբիլ, որի կարիքը շատ է զգացվում։ «Նախաստեսվում է նաև Մարտակերտի շրջանային հիվանդանոցի նոր շենքի կառուցումը»։

«Ղարաբաղի կառավարության ղեկավարը նշեց նաև ոչ բյուջետային և բարեգործական միջոցների կարևորությունը վերականգնման, զարգացման և վերազինման ծրարգրերն իրականացնելու գործընթացում։

«Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենն իր հերթին կոչ արեց ԼՂՀ-ում գործող բոլոր կազմակերպություններին իրենց եկամուտի գոնե մեկ տոկոսն ուղղել նման ծրագրերին։

«Չի կարելի ամեն ինչ դնել պետության ուսերին, ներկա խնդիրները պետք է լուծեն տարբեր կազմակերպություններ»,- ընդգծեց Եիրիկյանը։

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին՝ պարտավորվելով իրականացնել տարբեր ծրագրեր զարգացման և ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև բարձրորակ սարքավորումների ներդրումով Լեռնային Ղարաբաղում հեռահաղորդակցման համակարգը կատարելագործելու, բջջային կապի(GSM) ստեղծման, զարգացման ու Համացանցի ծառայություններն ընդլայնելու, նոր և ժամանակից ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Ներկայում ավտոմատ կապը հասնում է մինչև շրջկենտրոններ, բջջային կապը տարածվում է մայրաքաղաքի (մոտ 100%), շրջկենտրոնների ու գյուղերի (մոտ 75%) վրա։

2002 թվակնաիյնց «Ղարաբաղ Տելեկոմը» համացանցի ծառայություններ (KT Surf) է մատուցում մայրաքաղաք Ստեփանակերտում, իսկ 2003 թվականի ապրիլից «Ղարաբաղ Տելեկոմը» առաջին անգամ բացել է «ինտերնետ-ակումբներ»։-0-