Երկու անկախ հայկական պետությունների ամրապնդումը լավագույն պատասխանն է Թուրքիայի կողմից կատարված հանցագործությանը. ԼՂՀ նախագահ
Երկու անկախ հայկական պետությունների ամրապնդումն ու զարգացումը լավագույն պատասխանն է Թուրքիայի կողմից կատարված հանցագործությանը, նախօրեին Ստեփանակերտի Հուշահալիր այցելելիս լրագրողներին հայտարարել է ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանը։
Ղարաբաղի նախագահի խոսքերով, հարգելով զոհվածների հիշատակը՝ մենք հերթական անգամ հաստատեցինք մեր վճռականությունը՝ ստեղծել ամուր պետություն, ազատ և քաղաքակիրթ հասարակություն, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է։
«20-րդ դարի սկզբում տեղի ունեցած հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ կատարված առաջին հանցագործությունն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր զոհերը 20-րդ հարյուրամյակի սկզբի զոհերի շարունակությունն են։ Եթե այն ժամանակ մարդկության նկատմամբ հանցագործությանը տրվեր համարժեք գնահատական, ապա այսօր մեզ կհաջողվեր խուսափել նոր զոհերից», - նշել է Սահակյանը։
ԼՂՀ նախագահը նաև հայտարարել է, որ հանցագործությունը կատարվել է այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված էր իր պետականությունից։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

