Ստեփանակերտում կկառուցվի ժամանակակից հյուրանոցային համալիր

31.03.2008, 11:44
Ստեփանակերտում կկառուցվի ժամանակակից հյուրանոցային համալիր

Անցած շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Թուֆենքյան» հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենքյանի ու հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Ստեփանակերտում ժամանակակից հյուրանոցային համալիրի կառուցմանն առնչվող հարցերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից իրագործվող և իրագործվելիք ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտում ժամանակակից հյուրանոցային համալիրի կառուցմանն առնչվող հարցերին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Սահակյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղոի «Թուֆենքյան» հիմնադրամի դրական և բազմապլան գործունեությունը։

Նույն օրը ԼՂՀ նախագահը «Թուֆենքյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է մայրաքաղաքի մի շարք օբյեկտներ։-0-