Ղարաբաղում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ գրահրատարակչության թեմայով
Հինգշաբթի ԼՂՀ ԱԺ-ում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Գրահրատարակչությունը և մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունից, լսումներին ելույթ են ունեցել ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը և սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարպատ Ավանեսյանը։
«Տպագիր գրականությունը ԼՂՀ-ում» թեմայով զեկուցել է ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Սլավա Ասրյանը։
«ԼՂՀ մամուլը արցախյան շարժման համատեքստում» թեմայի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովի նախագահ Վահրամն Աթանեսյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժնի վարիչ Միխայիլ Գասպարյանը։
«Գրահրատարակչությունը և մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ։-0-

