Ստեփանակերտում տեղի է ունեցել Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, գիրքը պատմում է 80-ականների վերջին – 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Գրքի հեղինակը՝ ԽՍՀՄ ներքին զորքերի սպա, Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-հետախուզական շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովը եղել է գրքում նկարագրված իրադարձությունների անմիջական մասնակիցը։
Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցողները նշել են, որ գրքի հայերեն տարբերակը կընդլայնի հայկական միջավայրում ընթերցողների շրջանակը։
Շնորհանդեսի մասնակիցների կարծիքով, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի նման գրքերն այսօր անհրաժեշտ են, մասնավորապես հակահայկական կատաղի քարոզչության ֆոնի ներքո, որը վարում է Բաքուն՝ բոլոր հնարավոր կողմերից։
«Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել Երևանի «Ամարաս» հրատարակչությունում։
Գրքի շնորհանդեսի արարողությանը մասնակցում էին Ղարաբաղի «Գրիգոր Նարեկացի» մասնավոր համալսարանի դասախոսները և ուսանողները, հանրապետության կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի նախարարությունների ղեկավարությունը, պատգամավորներ, մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև այս օրերին Ստեփանակերտում գտնվող «Ղարաբաղ» («КРИК») ռուս մտավորականության հանձնաժողովի անդամները՝ Անդրեյ Նույկինի գլխավորությամբ։-0-