Ստեփանակերտում քննարկվել են դատաիրավական ոլորտում Հայաստանի և Ղարաբաղի համագործակցության վերաբերյալ հարցեր

13.02.2008, 19:11
Ստեփանակերտում քննարկվել են դատաիրավական ոլորտում  Հայաստանի և Ղարաբաղի համագործակցության վերաբերյալ հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 13-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դատաիրավական համակարգում ՀՀ և ԼՂՀ փոխգործակցությանը վերաբերող հարցերին։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը հրավիրված էին ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը և ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Կոստանյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, դատաիրավական համակարգի պատասխանատուներ և պաշտոնատար այլ անձինք:-0-