ԼՂՀ նախագահը գոհ է սոցիալական ապահովության ոլորտում ունեցած ձեռքբերումներից

08.02.2008, 17:58
ԼՂՀ նախագահը գոհ է  սոցիալական ապահովության ոլորտում ունեցած ձեռքբերումներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանի հետ քննարկել է հանրապետության սոցիալական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, երկրի ղեկավարը դրական է գնահատել հունվար ամսին գրանցված մի շարք երևույթներ, մասնավորապես, ծնելիության բարձր ցուցանիշները:

Նախագահը կարևորել է նաև տարբեր գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը` կապված սոցիալական խնդիրների լուծման հետ:  --0—