Ղարաբաղի վարչապետը նոր նշանակումներ է կատարել ԼՂՀ կառավարությանն առընթեր առանձին գերատեսչություններում
17.01.2008,
18:58
Ղարաբաղի վարչապետը նոր նշանակումներ է կատարել ԼՂՀ կառավարությանն առընթեր առանձին գերատեսչություններում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշումներով՝ հինշաբթի նոր նշանակումներ են կատարվել ԼՂՀ կառավարությանն առընթեր առանձին գերատեսչություններում։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի որոշմամբ Սերժ Ամիրխանյանն իր դիմումի համաձայն ազատվել է միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Կամո Մարտիրոսյանը։
Իր դիմումի համաձայն Ալբերտ Ղազարյանն ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի պաշտոնից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, արխիվային գործի վարչության պետ է նշանակվել Վարդգես Ուլուբաբյանը։–0—

