ԼՂՀ վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել հանրապետության կառավարությունում

14.01.2008, 12:45
ԼՂՀ վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել հանրապետության կառավարությունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը որոշում է ընդունել՝ Կառլեն Պետրոսյանին վարչապետի Վերահսկիչ ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ այլ որոշմամբ Հովիկ Ջիվանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Վերահսկիչ ծառայության ղեկավար։

Արա Հարությունյանը նաև որոշում է ընդունել Էդուարդ Աղաբեկյանին վարչապետի խորհրդական նշանակելու մասին։ --0--