Ղարաբաղի նախագահը նշանակել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ նշանակելու մասին:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն` Էռնեստ Ավանեսյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ վեց տարի ժամկետով։
Խորհրդի անդամներ են նշանակվել Կառլեն Պետրոսյանը հինգ տարի ժամկետով, Մայոր Դանիելյանը` երեք տարի ժամկետով, Լևոն Ծատուրյանը`մեկ տարի ժամկետով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատը անկախ մարմին է, որը վերահսկում է բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակեպություններից ստացված փոխառությունների և վարկերի, պետական և տեղական ունեցվածքի օգտագործումը։ Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատվում է Ազգային ժողովի կողմից։
Վերահսկիչ պալատի նախագահ, հանրապետության նախագահի առաջարկով, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, նշանակում է Ազգային ժողովը վեց տարի ժամկետով։ ԼՂՀ խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի, փակ քվեարկության արդյունքում՝ 24 կողմ և 3 դեմ ձայներով, առանց ձեռնպահների, Լեռնային Ղարաբաղի Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել ԼՂՀ արդարադատության նախկին նախարար Արթուր Մոսիյանը։-0-

