Լեռնային Ղարաբաղի նախագահը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքները
27.12.2007,
14:03
Լեռնային Ղարաբաղի նախագահը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2008 թ. հունվարի 1-ից։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը ԼՂՀ նախագահը ստորագրել է նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը։
Օրենքներn ընդունվել են ԼՂՀ Ազգային ժողովի կողմից 2007 թ. դեկտեմբերի 12-ին։-0-