Ադրբեջանի երկրաշարժը զգացել են Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչները

13.12.2007, 12:27
Ադրբեջանի երկրաշարժը զգացել են Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչները

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Ադրբեջանի տարածքում, Ակսա քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 4,1 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես տեղեկացրեցին«Նովոստի-Արմենիա» գործակալությանը, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5-6 բալ։

Երեք բալանոց ցնցումներ են զգացվել նաև Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Ստեփանակերտում և Մարտակերտում։ --0—