Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի օջախները տեղայնացված են. ԼՂՀ փոխվարչապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի օջախները տեղայնացված են, տեղեկացրել է ԼՂՀ փոխվարչապետ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը՝ նախօրեին տեղի ունեցած Ղարաբաղի կառավարության նիստի ժամանակ։
«Աֆրիկյան ժանտախտի տարածումը կանգնեցվել է, իսկ վարակի օջախներում իրականացվում են ծրագրված միջոցառումները», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Ծատրյանի խոսքերը ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը իր հերթին հանձնարարական է տվել՝ արագացնել խոզերի պատվաստման տեմպերը՝ հետագայում հնարավոր կորուստներից խուսափելու համար։
Նոյեմբերի սկզբին ԼՂՀ կառավարությունը հաստատել է պետությունում աֆրիկյան ժանտախտի համաճարակի հակազդման ծրագիրը։
Ղարաբաղում ստեղծվել է աֆրիկյան ժանտախտի տարածման դեմ պայքարի պետական շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ գյուղատնտեսության անասնաբուծության վարչության պետ, Ղարաբաղի գլխավոր անասնաբույժ Տիգրան Առուստամյանը։-0-

