Թանգարանների գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի Ղարաբաղի համար. նախագահ
Թանգարանների գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմաերկրագիտական թանգարան այցելության ժամանակ։
«Երկրի ղեկավարը կարևորել է թանգարանային գործը` նշելով, որ այն պետության համար ունի ռազմավարական նշանակություն», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է ցուցադրանմուշների նորացման և հարստացման անհրաժեշտությունը:
Այցի շրջանակներում ԼՂՀ նախագահը պատմաերկրագիտական թանգարանի ղեկավարության հետ քննարկել է նաև թանգարանի նոր շենքի կառուցման նպատակահարմարության հարցը։
Ղարաբաղի նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը։-0-