Ղարաբաղի «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիրն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

22.10.2007, 17:28
Ղարաբաղի «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիրն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԼՂՀ Ազգային ժողովի և ԼՂՀ կառավարության հոկտեմբերի 22-ի համատեղ ընդունած որոշման համաձայն, Մարսել Պետրոսյանն  ազատվել է «Ազատ Արցախ»  հանրապետական թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ԼՂՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 5-օրյա ժամկետում ԼՂՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կազմակերպական-իրավական ձևը ԼՂՀ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ։ --0--