ԼՂՀ նախագահն ու «Հայաստան» հիմնադրամի տնօրենը քննարկել են հերթական հեռուստամարաթոնի նախապատրաստման գործընթացը
15.10.2007,
19:05
ԼՂՀ նախագահն ու «Հայաստան» հիմնադրամի տնօրենը քննարկել են հերթական հեռուստամարաթոնի նախապատրաստման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցին քննարկել են նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք հերթական հեռուստամարաթոնի նախապատրաստման գործընթացը
Ինչպես «Նովոստի-Արմենիային։ հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ զրուցակիցները քննարկել են հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն ԼՂՀ-ում հիմնադրամի գրասենյակ բացելու վերաբերյալ:--0--