Ղարաբաղյան «Ազատ Հայրենիք» կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Արթուր Թովմասյանը

05.10.2007, 16:24
Ղարաբաղյան «Ազատ Հայրենիք» կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Արթուր Թովմասյանը

Ղարաբաղի «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհուրդը Ստեփանակերտում կայացած արտահերթ նիստում կուսակցության նոր ղեկավար է ընտրել համանախագահներից մեկին՝ Արթուր Թովմասյանին։

Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կուսակցության նախագահության անդամ Գագիկ Պետրոսյանը։

Նրա խոսքերով, կուսակցության կանոնադրության համաձայն, կենտրոնական խորհուրդը կարող է ընտրել իր ղեկավարին, որը կհաստատվի կուսակցության հերթական նիստում։

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետ։–0--