Ղարաբաղի ԿԸՀ-ն հաստատել է համայնքապետերի և ավագանու անդամների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ հաստատել է համայնքապետերի և ավագանու անդամների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները։
Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, նիստի ընթացքում, ընտրական հանձնաժողովներին մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով, հավանության է արժանացել ԼՂՀ ԿԸՀ աշխատակազմի մշակած ուղեցույցը։
Հանձնարարվել է կազմակերպել սույն ուղեցույցի հրատարակումը և ընտրական հանձնաժողովներին, շահագրգիռ կազմակերպություններին և մարմիններին դրա փոխանցումը։ ԼՂՀ Ընտրական օրենսգրքում մտցված փոփոխությունների համաձայն, ԿԸՀ մի շարք որոշումների մեջ փոփոխություններ են մտցվել։
Նիստի վերջում Ղարաբաղի ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրել է համայնքապետերի և ավագանու անդամների պաշտոնների համար առաջադրած թեկնածությունների գրանցման արդյունքների մասին, ինչպես նաև համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ։
2007 թ. հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացվեն Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, թվով չորրորդ, ընտրությունները։-0-

