Լեռնային Ղարաբաղի մի խումբ քաղաքացիների շնորհվել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչում

28.09.2007, 13:12
Լեռնային Ղարաբաղի մի խումբ քաղաքացիների շնորհվել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչում

Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի մի խումբ քաղաքացիների շնորհվել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչում։

Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, այս կոչումը շնորհվել է Ալբերտ Սեյրանյանին, Բորիս Դադամյանին, Արկադի Մանուչարովին, Նաիրուհի Ալավերդյանին, Յուրի Հակոբյանին, Էդուարդ Վերդյանին և Կուբատ Քոչարյանին։

Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչումն առաջինը շնորհվել է հայտնի ամերիկահայ բարեգործ Լուիզ Սիմոն-Մանուկյանին։-0-