ԼՂՀ նոր կառավարության հիմնական նպատակը կլինի նախագահի նախընտրական ծրագրի իրագործումը

21.09.2007, 16:53
ԼՂՀ նոր կառավարության հիմնական նպատակը կլինի նախագահի նախընտրական ծրագրի իրագործումը

ԼՂՀ նոր կառավարության առաջնահերթ խնդիրը կլինի նախագահի նախընտրական ծրագրի իրագործումը՝ կարճ ժամանակում։ Այս մասին Երևանում ուրբաթ լրագրողներին հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

«Այդ ծրագրի իրականացման համար կան բոլոր նախապայմանները»,-ասաց Սահակյանը։

Խոսելով ԼՂՀ վարչապետի պաշտոնում Արա Հարությունյանի նշանակման մասին՝ ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ նրա թեկնածությունն ընտրելիս նկատի են առնվել Հարությունյանի մարդկային հատկանիշները, քաղաքացիական դիրքորոշումը, անցած մարտական ուղին և տնտեսության ոլորտում լուրջ գիտելիքները։--0—

Մ.Բ.