Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման կողմակիցն է. Բակո Սահակյան

17.09.2007, 11:23
Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման կողմակիցն է. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղը հակամարտության  բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով համանախագահներ Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ և Յուրի Մերզլյակովի /ՌԴ/ հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը, Ղարաբաղի նախագահն ընդգծել է, որ առանց բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցության հիմնախնդիրը հնարավոր չի լինի կարգավորել:

 Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համանախագահները նույնպես կարևորել են բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը, հույս հայտնելով, որ դա «ժամանակի խնդիր է»:

Զրույցի ընթացքում արծարծվել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին և դրա հնարավոր զարգացմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը:-0-