ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 16-ին կայցելեն Ղարաբաղ
12.09.2007,
17:29
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 16-ին կայցելեն Ղարաբաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 16-ին կայցելեն Լեռնային-Ղարաբաղի Հանրապետություն, տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը չորեքշաբթի Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Զրուցակիցները արծարծել են նաև ԼՂՀ իշխանությունների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր»։--0—

