ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ պաշտպանական բանակը հերքեցին Ադրբեջանի հետ շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ պաշտպանական բանակը ուրբաթ օրը հերքեցին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրն այն մասին, թե իբր Ադրբեջանի հետ շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Չի լինում այնպիսի մի օր, որ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն չտարածի Հայաստանի կամ Ղարաբաղի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին»,- «Նովոստի-Արմենիային»,-ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Նա նաև աբսուրդ համարեց այն հաղորդագրությունը, թե իբր հայերը կորուստներ են ունեցել Ադրբեջանի պատասխան կրակի հետևանքով:
Իր հերթին, ԼՂՀ պաշտպանական բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայտարարեց, որ անիմաստ է մշտապես պատասխանել այդ սուտ տեղեկատվությանը:
Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը փորձում է Ղարաբաղին ներքաշել «գոյություն չունեցող վեճի» մեջ:
«Ադրբեջանական կողմին հարկավոր է հարցնել, թե ԼՂՀ զինծառայողների ինչին է պետք հրադադարի ռեժիմը խախտել, եթե Ղարաբաղը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»:
Ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանական բանակի տեղեկատվությանը, հայտնել են, որ սեպտեմբերի 6-ին և 7-ին ԼՂՀ և ՀՀ զինված ուժերի զորամիավորումները իբր թե խախտել են հրադադարի ռեժիմը` Աղդամի և Իջևանի ուղղությամբ:--0—