Լեռնային Ղարաբաղն արժանի է միջազգային ճանաչման, կարծում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղն արժանի է միջազգային ճանաչման, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության նախագահ, ՀՀ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները մի քայլ առաջ են հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին»,- հայտարարեց նա ուրբաթ օրը։
«Ես կարծում եմ, որ ընտրությունները Ղարաբաղում կայացել են։ Դրանք անցել են էթիկայի նորմերին համապատասխան»,- ասաց նա։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կարծիքով, միջազգային դիտորդների և հասարական կազմակերպությունների ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ կազմած եզրակացությունները կազդեն այս հարցի շուրջ այլ պետությունների դիրքորոշման վրա։
Հուլիսի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ է դարձել ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը։
Նախագահական ընտրություններին հետևում էին ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ՝ տարբեր երկրներից, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրովյան Մոլդավայի Հանրապետությունից։ --0—

