Նախագահական ընտրությունների հետ կապված Ստեփանակերտում ստեղծվել է մամուլի կենտրոն
ՍԱՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթական նիստի ժամանակ որոշել է ստեղծել ԿԸՀ-ի մամուլի կենտրոն՝ կապված նախագահական ընտրությունների հետ։
Ինչպես Ստեփանակերտից տեղեկացրեց «Նովովստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, մամուլի-կենտրոնը կգործի հասարակական հիմունքներով։
ԼՂՀ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հայտարարել է, որ մամուլի կենտրոնը կապահովի ընտրական կոմիտեների հրապարակայնությունը, օտարերկրյա և տեղական դիտորդների, լրագրողների աշխատանքը, ինչպես նաև կկազմակերպի ԼՂՀ ԿԸՀ-ի մամուլի ասուլիսներ։
Մամուլի կենտրոնի ղեկավար է նշանակվել ԼՂՀ-ի խորհրդարանի մամուլի ծառայության պետ Միխաիլ Աջյանը։
Նիստի ժամանակ քննարկվել է նաև տարածքային և տեղամասային ընտրական հանձաժողովների և ընտրությունների օրը տեղամասերում հասարակական կարգ ու կանոնին հետևող մարմինների միջև ուղիղ հեռախոսային կապի ապահովմանը վերաբերող հարցերը։
2007 թ.-ի հունիսի 20-ից հուլիսի 17-ը ԼՂՀ-ում անցկացվում է ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007 թ.-ի հուլիսի 19-ին։
Լեռնային Ղարավաղի ԿԸՀ-ում գրանցվել են նախագահի հինգ թեկնածու՝ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանը, ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը և ԼՂՀ կոմկուսի ղեկավար, ԼՂՀ կառավարության ապարատի վերահսկող ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը։--0—

