ԳՈւԱՄ երկրները ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները մեկնաբանում են շահադիտական – ՀՀ ԱԳՆ

12.07.2007, 16:47
ԳՈւԱՄ երկրները ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները մեկնաբանում են շահադիտական  – ՀՀ ԱԳՆ
ԳՈւԱՄ երկրները ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները մեկնաբանում են շահադիտական  – ՀՀ ԱԳՆ

Ժողովրդավարության և տնտեսական զարգացման ԳՈւԱՄ կազմակերպության  երկրները Ղարաբաղում կայանալիք ընտրությունները մեկնաբանում են ներքին շահադիտական մղումներից ելնելով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի-քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հարցի առնչությամբ արված կազմակերպության հայտարարությունը։

«ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի տրամադրած մամուլի-քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂՀ-ն անկախության հռչակումից ի վեր ընտրել է ժողովրդավարական զարգացման, իրավական պետության կառուցման ուղին և անցած տարիների ընթացքում այդ ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրել։

«Ցավում եմ, որ ԳՈւԱՄ երկրները մեկնաբանություններ են անում, սեփական շահադիտական մղումներից ելնելով, մոռանալով, որ ԼՂՀ իշխանությունը միշտ ձևավորվել է ընտրությունների միջոցով»,- նշել է Կարապետյանը։

Նա կարծիք է հայտնել, որ ԼՂՀ-ում իրականացվող ժողվրդավարական գործընթացները, այդ թվում՝ սպասվելիք նախագահական ընտրությունները, իրենց դրական ազդեցությունն են ունենում իրավական և քաղաքացիական ինստիտուտների կայացման և զարգացման գործում, ինչը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կարևոր նախապայման և անհրաժեշտ փաստարկ է։

«Ավելի լավ կլիներ, որ ԳՈւԱՄ երկրները չմեկնաբանեին իրենց չվերաբերող հարցերը»,- նշվում է Կարապետյանի հայտարարության մեջ։

ԳՈւԱՄ անդամ-երկրների արտգործնախարարների խորհուրդը հուլիսի 10-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որի մեջ անհանգստություն էր հայտնվում չճանաչված ԼՂՀ իշախանությունների 2007-ի հուլիսի 19-ին նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ --0—