ԼՂՀ-ն զարգանում է ժողովրդավարական պետության օրինաչափ գործընթացներին համապատասխան
Լեռնային Ղարաբաղը ապրում և զարգանում է ցանկացած այլ ժողովրդավարական պետությանը հատուկ օրինաչափ գործընթացների համաձայն։ Այս մասին երեքշաբթի Երևանում Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում հուլիսի 1-ից 8-ը գործող Ամառային դպրոցի շրջանակներում ներկայացրած իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման հեռանկարներ» զեկույցի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։
Միաժամանակ նա հույս հայտնեց, որ շուտափույթ և կայուն խաղաղություն հաստատելու իր ձգտման մեջ Լեռնային Ղարաբաղը միայնակ չէ։
«Ես ապագային լավատեսորեն եմ նայում և հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի ազգերի համատեղ ուժերով Կովկասը, որպես Եվրոպայի անքակտելի մաս, կկարողանա հաղթահարել այն մարտահրավերները, որոնք մենք ողբերգական անցյալի հետևանքով ստացել ենք որպես ժառանգություն և կհասնի եվրոպական մակարդակի էթնիկական հանդուրժողականության և քաղաքական համագործակցության», - ընդգծեց Ղուկասյանը։
Նախագահը վստահ է, որ դա կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման և ժողովրդավարական արժեքների հաստատման հիմքը։ --0—

