441.06
4.43
403.38
+5
Եղանակը Երևանում
Հայ

Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

14:50
16 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի . /Նովոստի-Արմենիա/. Իտալացի լուսանկարիչ–վավերագիր, հեղինակավոր պարբերականների արտահաստիքային ֆոտոթղթակից Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։

Итальянский фотограф Арцах

Լուսանկարահանումն իրականացվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից համարյա մեկ տարի անց։

«Իմ ժամանումից մի քանի օր առաջ երիտասարդ արցախցի մի զինվոր հրազենային վնասվաքծներ էր ստացել ադրբեջանական դիպուկահարների գնդակոծման հետևանքով։ Նրան տեղափոխեցին Երևանի հիվանդանոց, և նրա կյանքն առաջվա պես վտանգված է։ Ադրբեջանական և հայկական ուժերի միջև բախումը Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանում 1994 թվականի հրադադարից հետո առաջին ամենալուրջ էսկալացիան էր»,– հոդվածում գրել է Ամիղեթին։

Итальянский фотограф Арцах

Ֆոտոլրագրողը նկարագրել է 2016 թվականի սարսափազդու իրադարձությունները, երբ ադրբեջանական ուժերը ներխուժել են Թալիշ, սպանել չորս ծերերի և կտրել նրանց ականջները։ «Այս ամենի հետքերը դեռ կան, եթե անցնեք ավերված տների, խանութների և դպրոցների մոտով։ Տեղի բնակիչները տարհանվել են հարակից գյուղեր, որտեղ գտել են հարազատներին և հարևաններին։ Սահմանակից տարածքն այժմ լի է ռազմական ճամբարներով և բազաներով, որոնք ապացուցում են, որ մարտական կյանքը դեռ շարունակվում է»,– նշել է Ամիղեթին։

Итальянский фотограф Арцах

Ստեփանակերտում, նրա խոսքով, Զինվորական ակադեմիան փոխարինում է ավանդական միջնակարգ դպրոցը, որտեղ 13-18 տարեկան դեռահասներն ուսումնասիրում են մաթեմատիկա, պատմություն և անգլերեն` ֆիզիկական վարժություններից և երթերից հետո։

Итальянский фотограф Арцах

«Գործազրկությունը բարձր է, աշխատավարձերը` ցածր, հնարավորությունները փոքր են։ Երիտասարդները շարունակում են մեկնել արտերկիր լավագույն ապագայի որոնումներով։ 18 տարեկան լրանալուն պես երիտասարդ արցախցիները զորակոչվում են։ Ահա ինչ է նշանակում հակամարտության գոտում ապրելը»,– գրել է նա։

Итальянский фотограф Арцах

Էմանուելե Ամիղեթիի աշխատանքները հրապարակվում են WIRED, VICE, POLITICO Europe Magazine, PDN, Panorama, Pagina 99, The Towner, OpenMigration ամսագրերում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ