Ինչո՞ւ ՀՀ նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող «հոյակապ» լուծումները. Փաշինյանը տարբերակներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

13.10.2025, 10:52
Նախկին երեք նախագահները ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումներից, նշել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
Ինչո՞ւ ՀՀ նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող «հոյակապ» լուծումները. Փաշինյանը տարբերակներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել՝ հարցադրում անելով, թե ինչու Ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող «հոյակապ» լուծումները։

Հարցադրում անելով՝ Փաշինյանը ներկայացրել է տարբերակներ։

Փաշինյանը տարբերակներ է ներկայացրել։ 

«Սրա համար կարող է լինելու երկու տարբերակ. առաջին տարբերակ` ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումներից։ Երկրորդ տարբերակ` նրանց կողմից նկարագրվող այդ  հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա», – նշել է Փաշինյանը։